Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Արկտիկայի սառույցները հալվում են

Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը ամառվա արևի ճառագայթների տակ կորցնում է իր սառցային ծածկույթի հազարավոր քառակուսի կիլոմետրեր: Այս մասին տեղեկացնում են գիտնականները, ովքեր արբանյակների օգնությամբ դիտարկումներ են կատարում: Իսկ այդ գործընթացը կարող է բերել Արկտիկայի բեվեռային սառցային տարածքների կրճատման` մինչև ռեկորդային աստիճանի: Այս մասին հաղորդում է «Իտառ Տասսը»:

 

Վերջին հարյուրամյակում օդի միջին ջերմաստիճանը ավելացել է 0, 6 ցելսիուսով, բայց Արկտիկայում այն բարձրացել է երկու անգամ ավելի: Սրանում, նախ և առաջ, մարդն է մեղավոր, ով շարունակում է ջերմոցային գազեր արտանետել մթնոլորտ:

 

Ամերիկյան Ազգային կենտրոնի տվյալներով` ձյունային և սառցային ծածկույթը ներկայումս Արկտիկայում կազմում է 6, 75 մլն քառ կմ:

Գիտնականներին դեռևս չի հաջողվել հայտնաբերել որևէ բնական մեխանիզմ, որը կարող է կանգնեցնել վտանգավոր միտումը:

Այդ դեպքում անխուսափելի են կործանարար հետևանքները ոչ միայն տարածքի, այլև գլոբալ էկոհամակարգի համար:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ